Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը 16-17-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին կնվազի 2-4 աստիճանով: