Կառավարությունը հավանություն տվեց Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020 թվականների միջոցառումների ծրագրին: Ծրագրի ընդունումը կնպաստի անդրսահմանային տարածքների տնտեսական զարգացմանը, արտադրության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, անդրսահմանային տարածքներում մարդկային ռեսուրսների զարգացմանը:

 

Ակնկալվում է, որ այն կխթանի անդրսահմանային տարածքներում ժողովրդագրական վիճակի բարելավումը, ծնելիության բարձրացումը, միգրացիոն հոսքերի նվազումը, լրացուցիչ աշխատուժի ներգրավումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, այդ թվում՝ բեռնափոխադրումների ինտենսիվացումը, տարանցիկ բեռնափոխադրման ծավալների մեծացումը, ինչպես նաև տարածքային և տեղական կառավարման որակի բարձրացումը: