Գյուղատնտեսության նախարարությունը, միանալով Բնապահպանության նախարարության նախաձեռնած քարոզարշավին, հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից։

 

Այս մասին ասված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած մամուլի հաղորդագրությունում:

 

«Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրահանգել է նախարարության աշխատակազմին եւ նախարարության ենթակա կազմակերպություններին' նախարարության կարիքների համար ձեռք բերել միայն ապակե շշերով ջուր»,- նշված է հաղորդագրությունում: