ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունից հայրենիք վերադարձող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Մարզիկներին դիմավորել են նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը, ֆեդերացիայի անդամները և բազմաթիվ մարզասերներ: Նախարար Վահրադյանը դափնեպսակներ է հանձնել Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանին, բրոնզե մեդալակիրներ, 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանին, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանին, 77 կգ քաշային Վահե Պողոսյանին, 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանին և հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանին:
հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մինչև 20տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել է 1 ոսկե, 4 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով գրավել 3-րդ տեղը: