Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իր իրավասության սահմաններում նախապատրաստվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին:
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ։
«Հայցում ենք Ձեր ներողամտությունը որոշակի անհարմարություններ պատճառելու համար՝ միևնույն ժամանակ ակնկալելով աջակցություն»,- ասված է հայտարարության մեջ։