Լիբանանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լիբանանում Եվրոպական Միության դեսպանի քաղաքական հարցերով խորհրդական Թու Քրիսթոֆեր Ուեսթհոֆի հետ: Այս մասին տեղեկացրին Լիբանանի Հայ դատի հանձնախմբից: Լիբանանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմվի պատվիրակության կազմում են եղել Վահրամ Էմմիյանը, Սերուժ Աբիկյանը և Գրիգոր Հաշեոլյանը:
Նրանք ԵՄ դեսպանի քաղաքական հարցերով խորհրդականին ներկայացրել են արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակը՝ մտահոգություն հայտնելով ադրբեջանական ուժերի կուտակումների մասին:
Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամներն ընդգծել են, որ ուժերի կուտակումներն ու Ադրբեջանում տեղի ունեցող ներքին զարգացումները ստեղծել են մտահոգիչ մթնոլորտ, որտեղ լրջորեն վտանգված էա Հելսինկյան եզրափակիչ հռչակագրի՝ ուժ չկիրառելու մասին սկզբունքը:
Նրանք նաև շեշտել են հակամարտության խաղաղ կարգավորման և ուժի կիրառման բացառման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կայացած համաձայնությունների հիման վրա, որոնք ադրբեջանական կողմը մինչև հիմա մերժում է:
Լիբանանում Եվրոպական Միության դեսպանի քաղաքական հարցերով խորհրդականը նշել է, որ բարձրացրված հարցերի վերաբերյալ զեկույց կպատրաստի և կփոխանցի Բրյուսել, ինչպես նաև Լիբանանում ԵՄ դեսպան Քրիսթինա Լասընին կներկայացնի հանդիպման մանրամասները: