Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հետ է կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:  

 

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Բելառուսում Հայաստանի դեսպան է նշանակվել Արմեն Ղևոնդյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արմեն Ղևոնդյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»,- ասված է հրամանագրում: 

Հիշեցնենք, որ վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան։ Մի տվյալով՝ մոտ 15, մյուսով՝ 22 դիվանագետ է փոխվելու։ Խոսքը գնում է ոչ դիվանագետների կամ նրանց մասին, ովքեր դիվանագիտական կարիերայի աճի ճանապարհով չեն հասել դեսպանի պաշտոնին, այլ քաղաքական կամ ուրիշ նկատառումներից ելնելով։