«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 23-ի երեկոյան մահացել է սպանության մեջ մեղադրվող կալանավորված անձ: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

«Քրեակատարողական հիմնարկում կալանավոր Արարատ Նիկողոսյանի ինքնազգացողությունը վատացել, ինչի համար շտապօգնություն է հրավիրվել: Քրեակատարողական հիմնարկ ժամանած շտապօգնության բժիշկն արձանագրել է կալանավորի կենսաբանական մահը»,- փոխանցեցին ՔԿՎ հանրային կապերից:

 

Նշենք, որ կալանավորը մեղադրվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն: 

Հիշեցնենք՝ Արարատ Նիկողոսյանը մեղադրվում էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ: