«ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան հուլիսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մասիս-Նուբարաշեն ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:


Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, վարորդը՝ 1970 թ. ծնված Մանվել Աբրահամյանը, և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մ. Աբրահամյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն: