Ոստիկանության Մասիսի բաժնում ապրիլի 29-ին' կեսգիշերին մոտ, հաղորդում է ստացվել, որ ժամը 23.30-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Չարբախ-Մասիս ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և դաշտում կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը' 1953թ. ծնված Թարխան Խաչատրյանը, տեղում մահացել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: