«ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 10-ին' ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի-Հայկավան ճանապարհի 3-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը' 1971թ. ծնված Նորիկ Հարությունյանը, տեղում մահացել է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: