«Եթե որևէ պաշտոնական հրավեր լիներ, մամուլը դրա մասին կտեղեկանար: Ունեմ այնքան տեղեկութոյւն, որքան դուք։ Հենց պաշտոնական տեղեկություն լինի, անմիջապես կհայտնվի մամուլում»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Մարտի 1-ի գործով հարցաքննության, թե՝ ոչ։
Հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ պատրաստվում է մեկնել երկրից, Բաղդասարյանը պատասխանեց. «Դա ֆանտաստիկայի ժանրից է»։
Հիշեցնենք, որ այսօր լուրեր տարածվեցին, որ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ պատրաստվում է մեկնել երկրից՝ Իտալիայում բնակություն հաստատելու: