Հարգանքով վերաբերվելով ՀՀ երկրորդ նախագահի կարծիքին, բնականաբար, չենք կիսում այդ դիրքորոշումը, բայց դա չի նշանակում, որ շատ ու շատ այլ լայն հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել։ Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ НТВ-ին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած մտքին՝ այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Երկրորդ նախագահի գնահատականները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, մեզ համար նորություն չեն։ Սահմանադրական բարեփոխումները և՛ նախօրեին, և՛ այդ ընթացքում եղել են քաղաքական գործիչներ, պաշտոնաթող նախախագահներ, քաղաքական կուսակցություներ, որոնք դեմ են արտահայտվել։ Եղել են քաղաքական ուժեր, որոնք կողմ են արտահայտվել, եղել է հրապարակային քարոզչություն՝ կողմ և դեմ»,-ասաց Շարմազանովը։
Նա նշեց, որ վերահաստատում է իր և ՀՀԿ-ի կարծիքը, որ սահմանադրական բարեփոխումները, խորհրդարանական համակարգի անցնելը անհրաժշտություն էր ՀՀ-ի ժողովրդավարության, ազգային անվտանգության ամրապնդման համար։
«Ժամանակը ցույց կտա, որ խորհրդարանական համակարգի ամբողջական անցումը բխում է պետության անվտանգության և պետակաան շահի գերակայությունից։ Ես այն կարծիքին չեմ, որ Սահմանադրությունը փոխվել է, որ Սերժ Սարգսյանը 3-րդ ժամկետով պաշտոնավարի, այն փոխվել է շատ ավելի կարևոր հիմնավորումներով, որի մասին մենք խոսել ենք։ Սերժ Սարգսյանի առաջադրման պահով եղել են տարբեր կարծիքներ։ Ապրիլի 17-ի դրությամբ՝ Սերժ Սարգսյանի ընտրվելը բխում էր ՀՀ պետական շահից, քանի որ, կրկնել եմ՝ այն ժամանակի իրականությամբ ՀՀԿ-ն ստացել էր ընտրություններում ձայների մեծամասնությունը, և մենք որոշել էինք՝ ում ենք վստահում վարչապետի պաշտոնը։ Իսկ մեր թիմում ավելի պատրաստված, իմաստուն, մարտահրավերներին դիմակայող, Արցախի շահը պաշտպանելու ավելի փորձառու գործիչ չունեինք»,-հավելեց Շարմազանովը։