Ինչպես արդեն տեղեկացրել ենք
՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանն իր առանձնատան վրա զինված ավազակային հարձակման ժամանակ դիմադրույթուն ցուցաբերելիս վնասվածք է ստացել:

Նա ձախ գոտկային շրջանի և ձախ նախաբազկի ստորին երրորդականի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ Արման Մկրտումյանի վիճակը ծանր չէ և նա չի հոսպիտալացվել. «Նրա վիճակը ծանր չէ և նա հրաժարվել է  հոսպիտալացվելուց: Ունի հրազենային վնասվածք, ներքին օրգանները վնասված չեն: Արվել է առաջին վիրաբուժական մշակում և հիվանդը տուն է ուղարկվել»,- ասաց Մանուկյանը: 

Հիշեցնենք՝ օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված եւ զինված 3 անձինք:

Գոռ Մ.-ն եւ հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել են հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:

Մեկ անձ ձերբակալվել է:

Նշենք, որ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեկ անձ ձերբակալվել է։