Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անվտանգության համակարգերի հուսալիության մակարդակի բարձրացման նպատակով կառավարությունը հատկացրեց ավելի քան 15 մլն դրամ:
Ըստ նախագծի հիմնավորման, ներկայումս ՔԿՀ-ի արտաքին անվտանգության ապահովումն իրականացվում է էլեկտրահարման և տեսադիտման համակարգերի միջոցով: Անվտանգության ապահովման արդի իրավիճակը չի համապատասխանում անվտանգության ժամանակակից պահանջներին, ուստի հրատապ պահանջվում է արդիականացնել նախկինում գործող համակարգերը և տեղադրել անվտանգության ապահովման ահազանգման համակարգ :
Նշված գումարով նախատեսվում է ձեռք բերել անվտանգության ձայնային ազդանշանային համակարգեր: Ակնկալվում է, որ դրանք ամբողջությամբ կապահովեն հիմնարկի ռեժիմային տարածքից արգելված գոտի տեղաշարժի անվտանգությունը և նման շարժի հայտնաբերման դեպքում անմիջապես կգործեն անվտանգության ձայնային ազդանշանային համակարգերը՝ ըստ ֆիքսված գոտիների: