«Աննախադեպ մի իրավիճակ է ստեղծվել, որ անգամ կարելի է ԱԱԾ-ի ղեկավարին գաղտնալսել։ Սա շատ մտահգիչ երևույթ է: Ես կարծում եմ, մենք պետք է անդրադառնանք այդ հարցին օրենքով սահմանված կարգով և ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրւագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսմանն ու հրապարակմանը։
Բաբլոյանը հրաժարվեց մեկնաբանել ձայնագրության մեջ լսվող հատվածը, որտեղ դատավորը զանգում է ԱԱԾ տնօրենին.
«Եթե հարցը պետք է քննարկվի և պարզաբանվի, ապա թույլ տվեք, որ դա տեղի ունենա ոչ թե մեկ անձի կողմից, այլ՝ ըստ համապատասխան օրենքների»,- նշեց խորհրդարանի ղեկավարը։
Բաբլոյանն, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ նշեց. «Իրենց քայլերը պետք է իրականացնեն երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման, բնակչության բարեկեցության բարելավման և ժողովրդավարության էլ ավելի ամրապնդման համար։ Որևիցե քայլ դեպի նահանջ՝ մեզ համար անընդունելի է»,- ասաց նա։