Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով սեպտեմբերի 13-ին Հայաստան է ժամանելու ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը: Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիան:

Այցի ընթացքում Դվորկովիչը ծանոթանալու է հայկական շախմատի նվաճումներին: Ֆեդերացիան ներկայացնելու է հանրակրթական ոլորտում շախմատի ներդրման փորձը, կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները:

Դվորկովիչը կայցելի հանրակրթական դպրոցներ, այս տարի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացված «Շախմատ» գիտահետազոտական կենտրոն և Հայաստանի շախմատի ակադեմիա: