Սեպտեմբերի 16-ին, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության 6-րդ արտահերթ համագումարը:
Թվով հազարի հասնող պատվիրակների կազմում էին բավականին հետաքրքիր դեմքեր, հայտնի քաղաքական գործիչներ, համայնքների ղեկավարներ, ուսանողական կառույցների ղեկավարներ: Նախկին իշխանություններին ընդդիմադիր «Ալյանս»-ը քննարկեց ներքաղաքական իրավիճակն ու արտահայտեց սեփական դիրքորոշումները դրա վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Ալյանս»-ը խորհրդարանում է «Ծառուկյան» դաշինքի կազմում, իսկ ներկայացնում է այն ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: