«Հրապարակ» թերթը գրում է.
Ավագանու ընտրությունների ընթացքում ՕԵԿ-ն այն քչերից էր, որ ցեխարձակումներ չարեց, միանշանակ պաշտպանեց Նիկոլ Փաշինյանին, երեկ էլ դրական գնահատեց քարոզարշավը՝ բաց եւ մրցակցային պայքար, սեւ քարոզչության բացակայություն, ապա՝ հստակ աջակցություն արտահերթ ԱԺ ընտրություններին։ Վերջում՝ շնորհակալություն ընտրողներին եւ հաջողության մաղթում մրցակիցներին:
«Մեր կարգախոսը շատ պարզ է՝ քաղաքական խաղաղություն եւ ո՛չ թե քաղաքական պատերազմ, քաղաքական մրցակցություն եւ ո՛չ թե քաղաքական ատելություն: Այս կարգախոսներով էլ ՕԵԿ-ականները հույս ունեն հասնել հաջողության»,- նշեց մեր աղբյուրը: