«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սահմանադրության շուրջ քննարկումներին զուգահեռ, լուրեր կան, որ ՔՊ-ականներն արդեն նախընտրական եռուզեռի մեջ են, տարածքներ են փնտրում, որ սահմանադրական հանրաքվեի համար նախընտրական շտաբներ բացեն։

Մեզ լուրեր հասան, որ Շիրակում են փորձել մի տարածք վարձակալել։ Սեփականատիրոջն ասել են, որ ընդամենը 4 ամսով է պետք։ Ինչից կարելի է ենթադրել, որ Փաշինյանը փորձելու է առաջիկա 4 ամսում կյանքի կոչել սահմանադրական հանրաքվեն։ Բայց, հավանաբար, դեռ քչերն են տեղեկացված այս մասին, քանզի երեկ մի քանի ՔՊ-ականներ հերքեցին շտաբներ բացելու մասին լուրերը։ Ի դեպ, Գյումրիում ՔՊ գրասենյակն է փոխվել՝ մոտեցել են մարզպետարանին»: