«Հրապարակ» թերթը գրում է․
«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանից բաժանվելուց հետո, թափով մտել է նախընտրական պայքարի մեջ։ Նա արդեն այցելում է մարզեր, մասնավորապես՝ երեկ եղել է Մասիսի գյուղերից մեկում, եւ քարոզչություն է տանում իր թեկնածուների օգտին։ Լուրեր կային, որ նա առաջարկել է Կապանի նորընտիր քաղաքապետ Գեւորգ Փարսյանին՝ մտնել կուսակցություն, ինչը, սակայն, թե՛ Էդմոն Մարուքյանը, թե՛ Փարսյանը հերքեցին։