Թաիլանդցի կինը օձի հետ մահացու պայքարի մեջ է մտել և հաղթել: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա դուստրը՝ Չունյան:
Օձը փաթաթվել է կնոջ ազդրին, երբ նա նստել է զուգարանակոնքի վրա: Կինը փորձել է ազատվել նրանից, բայց սողունը ամուր փաթաթվել է ոտքին: Մոր գոռոցի վրա վազել է Չունյան՝ վերցնելով դանակ և մուրճ։ «Մայրս փորձեց սողունին սպանել դանակով, բայց նրա թեփուկները շատ կոպիտ էին: Արդյունքում, մայրիկը պատահաբար վնասեց իրեն, վերքը, պարզվեց, երեք սանտիմետր խորության էր», – գրել է աղջիկը:
Նրա խոսքով՝ օձն այնքան ուժեղ է սեղմել մորը, որ նա գրեթե կորցրել է գիտակցությունը: Շուտով կրտսեր եղբայրը վազել է օգնության, նա մուրճով մի քանի անգամ հարվածել է սողունին և սպանել։ Աղջիկը համացանցում տեղադրել է նաև սպանված օձի լուսանկարը։
Տուժածին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները մշակել են նրա վերքերը և կարեր դրել: Կնոջ ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան: