Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ժամը 11-ի դրությամբ ստացվել է 10 ահազանգ։
Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 1-ը՝ այլ անձի փոխարեն մեկից ավելի անգամ քվեարկելու (քվեարկելու փորձի), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։
Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։