Այսօր «Նոր Հայաստանի» առաջին ընտրությունն էր՝ ապրիլ-մայիսին տեղի ունեցած Է Թավշյա հեղափոխությունից հետո։ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն այս պահին ավարտված է, և փակվել են բոլոր ընտրատեղամասերը, սակայն, ընտրությանն այդպես էլ չմասնակցեցին ՀՀ պաշտոնաթող երեք նախագահները։ 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիչմասնակցելը գրասենյակից մեկնաբանել են անձնագիրը ՀՔԾ-ի մոտ լինելով, չնայած՝ հազիվ թե անձնագիրն իր մոտ լինելուց Ռ․ Քոչարյանը կմասնակցեր ընտրություններին։

 

Իհարկե՝ հասկանալի է նաև երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի քվեարկությանը չմասնակցելը, քանի որ նա այս պահին պարզապես գտնվում է պասիվ գոտում, սակայն առաջին նախագահ Լևոն Տեր—Պետրոսյանի նման պասիվությունը նոր իշխանությունների, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, հատկապես, երբ դրանց կիզակետում Նիկոլ Փաշինյանն է, անհասակնալի և որոշ հարցերի տեղիք է տալիս։

Նշենք, որ նախկին նախագահները չեն մասնակցել նաև անկախության տոնի տոնակատարություններին, չնայած՝ հրավիրված են եղել։