Մարտի 15-ին, ժամը 00.05-ին, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի կենտրոնական խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել պատի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: