Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ մասնավոր ինքնաթիռ գնելու հանգամանքին:
Փայլանն այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում:
Փայլանն այստեղ տեղադրել է նաև Մեքսիկայի նախագահի հետ պատահած մի դեպք, երբ նախագահը, որ իր ուղևորություններն իրականացնում է կանոնավոր չվերթներով, ստիպված է եղել 3 ժամ սպասել օդանավին: Փայլանը գրառման մեջ նշել է նաև Մեքսիկայի նախագահի խոսքը, թե աղքատներ ունեցող երկրում մասնավոր օդանավ ունենալն ամոթ է:
Անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի օդանավ ձեռքբերելու քայլին՝ Փայլանը գրել է. «Ամոթ չունեցող էլ կա»: