«Քաղաքաական միջավայրից շատ բան է կախված:
 
Դատական իշխանությունը պետք է իր տեղում լինի, որ ներդրողն իմանա՝ իր ներդրումը պաշտպանված է և քաղաքական կայունություն պետք է լինի:
 
Մարդու իրավունքների պաշտպանվածության մասին տարբեր զեկույցներ կան, այդ ամենն ազդում է ինվեստորների որոշումների վրա: Եթե որոշում եմ ինչ-որ տեղ ներդրում անել, ապա դրանք ազդում են նրանց որոշումների վրա»:
 
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով հարցին` քաղաքական այս իրավիճակը կարո՞ղ է ազդել ներդրումային միջավայրի ձևավորմանը, թե ոչ:
 
Նրա խոսքով` ավագանու արտահերթ ընտրությունները եղել են հեղափոխությունը ևս մեկ անգամ արձանագրելու, ևս մեկ անգամ վարչապետի վստահությունն արձանագրելու համար. այսինքն՝ չի եղել ռեալ մրցակցություն առաջին համարների միջև:
 
«Էյֆորիան, չեմ կարծում, որ անցել է և չեմ կարծում, որ կանցնի 1-2 տարի հետո: Մարդիկ որ ոգևորված են՝ դա երկար կտևի և կապ չունի քաղաքական պրոցեսների հետ: Եթե ընտրական օրենսգիրքը հիմա ընդունվի՝ գործելու է
Վենետիկի հանձնաժողովի այն պահանջը, որ մոտավորապես 6 ամսից 1 տարի ժամանակ տրվի քաղաքական ուժերին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Ես կարծում եմ, որ այն պետք է կազմակերպվի գործող օրենսգրքով»,-ասաց Մարուքյանը:
 
Նա նշեց` «Լույս» դաշինքով պատրաստ են մասնակցել ընտրություններին և պատրաստ են դաշինքի հնարավորություններն ավելի հզորացնելու: