ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
«Մենք պաշտոնական տեսակետ չենք հայտնել: Առանձին գործիչներ կարող են կարծիք հայտնել: Մենք դեռ կքննարկենք»,-ասաց Մելքումյանը:
Նա նշեց՝ բանակցությունները չեն ավարտվել, երբ բոլոր կողմերը քննարկեն հարցը, իրենք հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:
Մելքումյանը հավելեց նաև, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի հետ միայն բանակցություններ են եղել, լսել են կառավարության տեսակետը: