Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նոր նախագահ է ընտրվել Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Այս մասին տեղեկացրեցին Հայաստանի բանկերի միությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ որ նա այս պաշտոնում կփոխարինի Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին, ով միությունը նախագահել է 2017-2018 թթ:
Արտակ Հանեսյանն ընտրվել է միության վերջին խորհրդի նիստի ժամանակ՝ կանոնադրության համաձայն:
Նա պարտականությունները ստանձնել է հոկտեմբերի 1-ից: