Ինչպես տեղեկացնում է dailymail.co.uk կայքը, մի քանի օր առաջ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանին տեղափոխող օդաչուի մարմնում հայտնաբերվել է երկու փամփուշտ:
Սահակ Կարապետյանը պատասխանատու էր Բրիտանիայում Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման քրեական գործի համար: Նա նաև քննել է ռուս ընդդիմադիր Բորիս Բերեզովսկիի և այլախոհ Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան գործերը (երկուսն էլ մահացել են Բրիտանիայում):
Օդաչուին սպանելու վարկածն առաջ է քաշել ռուս լրագրող Սերգեյ Դարենկոն: Մասնավորապես, նա նշել է, որ օդաչուն բավականին փորձառու էր և չէր կարող բախվել ծառերին, ինչպես որ նշվում է ուղղաթիռի կործանման պաշտոնական վարկածում:
Քննչական կոմիտեի խոսնակ Սվետլանա Պետրենկոն հերքել է այդ վարկածը: «Աղետի հետևանքով զոհվածներից ոչ մեկի վրա հրազենային վնասվածք չկա»,- ասել է նա: