Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Ասատրյանը, 5 միլիոն գրավի դիմաց ազատ  է արձակվել: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց վերջինիս փաստաբան Հովիկ Արսենյանը:

«Գրավի գումարը վճարել են Արտեմ Ասատրյանի հարազատները»,- նշեց փաստաբանը:

 

Փաստաբանը նշեց՝ Արտեմ Ասատրյանն ազատ է արձակվել հոկտեմբերի 8-ին. «Ես միջնորդություն էի ներկայացրել, որպեսզի գրավով ազատ արձակելը հնարավոր և թույլատրելի ճանաչեին: Գոյություն ունեին փաստական տվյալներ, որոնց հիման վրա կալանավորվել էր, սակայն դրանք չէին ապացուցվել, իսկ իմ պաշտպանյալի առնչությունը հանցակազմ չէր առաջացրել»,- ասաց Արսենյանը:

Հիշեցնենք` այսօր մամուլում տեղեկություններին էին շրջանառվում, որ Արտեմ Պետրոսյանը ազատ է արձակվել: Նշենք, որ Արտեմ Ասատրյանի և Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարվել էր հետախուզում, և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Նրանք մեղադրվում էին թմրամիջոցներ եւ ապօրինի զենք պահելու մեջ:

Հուլիսին Արտեմ Պետրոսյանը վերադարձել էր Հայաստան, ներկայացել իրավապահներին, նրան կալանավորել էին և ահա երեք ամիս անց նրան գրավի դիմաց ազատ արձակեցին: Իսկ Նարեկ Սարգսյանը դեռևս հետախուզման մեջ է:

Սոնա Հարությունյան