Դատավոր Կարեն Ֆարխոյանը 2 տարի տևած դատավարությունից հետո Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի թիկնազորի անդամ պաշտպանյալիս՝ Հ.Դավթյանին, ով մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով (4-8 տարի ազատազրկում) , ով շուրջ 2,5 տարի գտնվում էր կալանքի տակ, նշանակելով նվազագույն 4 տարի ժամկետով ազատազրկում, պատժից ազատեց՝ կիրառելով համաներման մասին օրենքը, և դատարանի դահլիճից ազատ արձակեց։ Մյուս երկու ամբաստանյալներին ևս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է փաստաբան Գայանե Պապոյանը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Րոպեներ առաջ դատավոր Կարեն Ֆարխոյանը 2 տարի տևած դատավարությունից հետո Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի թիկնազորի անդամ պաշտպանյալիս՝ Հ.Դավթյանին, ով մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով (4-8 տարի ազատազրկում) , ով շուրջ 2,5 տարի գտնվում էր կալանքի տակ, նշանակելով նվազագույն 4 տարի ժամկետով ազատազրկում, պատժից ազատեց՝ կիրառելով համաներման մասին օրենքը, և ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑ։
Մյուս երկու ամբաստանյալներին ևս։
Հ.Գ 2 տարվա մեջ եղել են 20 և ավելի մինչև 5-6 ժամ տևողությամբ դատական նիստեր։
Հ.Գ. Դատարանի կողմից պատժի այս չափը և համաներման ակտի կիրառումը պաշտպանական կողմի համար անսպասելի էր, քանի որ խափանման միջոցը փոփոխելու մասին բոլոր միջնորդությունները մերժվել էին»։