Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ԵԼՔ-ի պատգամավորների հետ, ապա պատասխանել լրագրողների հարցերին։

Հարցին՝ ԵԼՔ-ը վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ է՝ Միրզոյանը պատասխանեց, որ այդ հարցի շուրջ դեռևս ոչ մի պայմանավորվածություն չկա, նման քննարկում չի եղել։ 

 

Անդրադառնալով այն հարցին, թե ԵԼՔ-ում հակասություններ կա՞ն՝ փոխվարչապետը պատասխանեց․ «ԵԼՔ-ում հակասություններ չկան»։ 

Միրզոյանը նշեց, որ կարծում է, որ նոր օրենսգրքով կգնան ընտրությունների։ 

Հարցին՝ քննարկե՞լ են ՔՊ-ի նախընտրական ցուցակի հարցը, Միրզոյանը պատասխանեց․«Բնականաբար, ես ցուցակը կամ ցուցակի սևագրությունը չեմ հրապարակելու, բայց ցուցակը պետք է լինի հեղափոխության քաղաքական թիմի, ՔՊ-ի կորիզը, ցուցակի առաջնային շարքերում պետք է լինեն գոծադիրում  ընդգրկված անձինք, կլինեն նաև ոչ Քպ-ից մարդիկ, ցուցակում պետք է ընդգրկված լինեն տարբեր ոլորտներում աշխատող մարդիկ։

Այն հարցին, թե ապամոնտաժված բարիկադներից այն կողմ գտնված անձինք ե՞ւս կլինեն ցուցակում, Միրզոյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ՝ այո՛»։ 

Անդրադառնալով սևերի և սպիտակների բաժանվելու հարցին՝ փոխվարչապետն ասաց․ «Սև ու սպիտակը ճիշտ չի ընկալվել, մենք մեր ձեռքը մեկնում ենք և ոչ բոլորն են սեղմում այդ ձեռքը. կան գործիչներ, ովքեր համառորեն դիմադրում են այս փոփոխություններին և ուզում են վերադառնալ նախահեղափոխական Հայաստան։ Երբ խոսում ենք սևերի մասին, պետք է ընկալել այն մարդկանց, ովքեր ուզում են ընտրությունները լինեն փողով, լինեն թաքնված բյուջեներ։