
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Կոտայքի մարզի գլխավոր մասնագետ Հերմինե Նաղդալյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ընտրատեղամասերում դեռևս շարունակվում է քվեաթերթիկների հաշվարկի փուլը։
Նաղդալյանի փոխանցմամբ Հրազդան քաղաքում ՏԻՄ ընտրություններին են մասնակցել ընդհանուր ընտրողների 36,82%-ը՝ 16259 մարդ։
«Այս պահի դրությամբ 2797 ձայն ունի Սևակ Միքայելյանը, կիսկ 1409 ձայն՝ Լևոն Ստեփանյանը»,-հավելեց Հերմինե Նաղդալյանը։
Առաջիկայում լրացուցիչ կտեղեկացնենք Հրազդան քաղաքի արդյունքների վերաբերյալ մանրամասներ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքներից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:
Լարված պայքար է ընթանում Արմավիրում, Էջմիածնում, Կապանում և Հրազդանում։