Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։ Այս մասին նա տեղեկացրել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։Դիտարկմանը՝ եթե թեկնածու չեղավ, քվեարկություն չի լինելու և կարծիք կա, որ իրավական փակուղի կլինի, Բաղդասարյանն արձագանքեց. «Եթե թեկնածու բերեն, կորոշենք»։
Անդրադառնալով այն հարցին, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ե՞ն, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ այդ մասին կհրապարակեն։