Կրիպտոարժույթի և բլոկչեյնի ռուսական ասոցիացիայի փոխնախագահ Դմիտրի Կոստինը հույս ունի, որ Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի արդյունքները դրական կլինեն: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դմիտրի Կոստինն անդրադարձել է համաժողովի շրջանակներում նոր բիզնես համագործակցություն հաստատելու հնարավորություններին:
«Դրա համար նախևառաջ պահանջվում է համընդհանուր կարգավորման օրենսդրական դաշտ, որը կհամապատասխանի կրիպտոարդյունաբերության և էկոհամակարգի ստեղծման պահանջներին: Դա նոր կրիպտոգործիքների միջոցով արժույթների օգտագործման փախանակման հնարավորություն կտա»,- ասաց Կոստինը:
Նա ընդգծեց, որ կրիպտոարժույթի և կրիպտոարդյունաբերության ամբողջ համակարգը բազմաթիվ ազգերի հետաքրքրող թեմա է, իսկ Եվրասիական տնտեսական միության շրջանակում հնարավորություն կա ստեղծել ընդհանուր իրավական դաշտ: