Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական գնումների համակարգը կարգավորող նոր փաստաթուղթ, որը պետք է ներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Խոսքը գնում է «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» 2011 թ. որոշման մեջ փոփոխություններ կատարելուն:

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է մի շարք նորամուծություններ, ինչպիսին է գնման գործարքների նկատմամբ մոնտորինգի անցկացումը: Առաջարկվում է նաեւ մեխանիզմ' պետական գնումների դեպքում շուկայական գներին հետեւելու համար, որպեսզի կանխվեն շուկայականից բարձր գներով պետգնումները: Նշվել է նաեւ, որ պետգնումների վերաբերյալ բոլոր տեքստերը կտեղադրվեն gnumner.am էլեկտրոնային հասցեում: