Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը, «Դ!եմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ ֆինանսների նախարարության մոտ:

 

Մոտ տասը րոպե առաջ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ Ֆինանսների նախարարությանը տալիս են տասը րոպե ժամանակ, որպեսզի նախարարության ներկայացուցիչն իջնի և պատասխանի նրանց հարցերին:

 

Ակցիայի մասնակիցները նախազգուշացրել էին, որ եթե նախարարության աշխատակիցը չներկայանա' ակցիա անցկացնող երիտասարդները կբարձրանան Ֆինանսների նախարարություն:

 

«Դ!եմ եմ»-ի անդամները փորձում էին իրենց նամակն անձամբ հանձնել Ֆինանսների նախարարություն, սակայն ոստիկանները նրանց ներս չէին թողնում:

 

Բանակցություններից հետո «Դ!եմ եմ» ակցիայի մասնակիցներից երկուսը մտել են Ֆինանսների նախարարություն: