Կառավարության շենքի մոտ Եկմալյան փողոցի 4-16 շենքերի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ։ Կառավարության մոտ ժամանեց շտապօգնության մեքենա՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Սալյակին գամված կինն առաջին կարգի հաշմանդամ է, ու նրա ինքնազգացողությունը պարբերաբար վատանում է։ Բարձրացել էր մեկ այլ կնոջ ճնշում, որին ուղեկցեցին շտապօգնության մեքենան:
Բնակիչները հայտնեցին, որ իրենցից յուրաքանչյուրը քրոնիկ հիվանդություն ունի։
Հիշեցնենք, որ Երևանի Եկմալյան փողոցի 4-16 շենքերի բնակիչների բնակարանները շուրջ 15 տարի քանդվել են։ Անտուն մնացած բնակիչները մինչ օրս որևէ փոխհատուցում չեն ստացել: Բնակիչները հայտնում են, որ 16 տարի վարձով են ապրել, որովհետև իրենց հանրային գերակա շահ ճանաչված բնակարանների դիմաց փոխհատուցում չի հատկացվել: Պահանջում են՝ նախ առաջին կարգի հաշմանդամություն ունեցողներին օրինական կերպով հասնող դեղորայքները, հետո՝ պատրաստվում են դիմել դեսպանատներ՝ ցանկացած երկրում կացություն ստանալու համար։