«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշել է հեշտությամբ չզիջել դիրքերը՝ փորձելով խորհրդարանը ժամկետից շուտ արձակվելուց եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անկացնելուց առաջ վերջին պայքարը մղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք մտադիր են առաջիկայում տապալել ՀՀ ընտրական օրենսգրքի նոր նախագծի ընդունումը:
ՀՀԿ-ի նպատակն է անել այնպես, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, հետեւաբար՝ ռեյտինգային ընտրակարգով: Այդպես նրանք հույս ունեն՝ռեյտինգային ընտրակարգի միջոցով նույնիսկ դեկտեմբերին կրկին հայտնվելու են խորհրդարանում, այն էլ՝ լինել երկրորդ ուժը:
Ավելին, մի շարք անհատների հետ ՀՀԿ-ականները պայմանավորվածություն ունեն, որ առաջադրվելու են իրենց ընտրացուցակով եւ այդպես ձայն են բերելու: Հետաքրքիր է՝ դեռ կա՞ն մարդիկ, որ պատրաստ են պայքարելու ՀՀԿ-ի ցուցակով, ՀՀԿ-ի համար, ընդ որում՝ պայքարել իրենց հեղինակության հաշվին: Հետաքրքիր է:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: