Մամուլում երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցություն ունենալու մասով: Նշվում է, որ Ղահրամանյանի հարցաքննման բուն պատճառն այն է, որ վերջինս մարդիկ է հավաքագրել և ուղարկել Երևան՝ մասնակցելու խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության գործադրմանը:
Սակայն այսօր Աշոտ Ղահրամանյանի հարազատները հայտարարություն են տարածել, որով հերքում են նրա հարցաքննման մասին տարածված լուրերը՝ փաստելով, որ վերջինս տևական ժամանակ է, ինչ Հայաստանում չէ. «Աշոտ Ղահրամանյանը շուրջ 20 օր է, ինչ գտնվում է արտերկրում՝ բուժման նպատակով:
Անհիմն տեղեկատվություն տարածող լրատվամիջոցներին խորհուրդ է տրվում չզբաղվել ապատեղեկատվության մատուցմամբ՝ խուսափելու համար իրենց իսկ հեղինակության արատավորումից»,-նշվում է հայտարարության մեջ: