ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը համաներման նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ ուսումնասիրե՞լ են, թե նախորդ համաներումից հետո ինչ արդյունքներ կան այն անձանց մասով, որոնք ազատվել են, հետո նորից դատապարտվել։
«Այո՛, մենք ուսումնասիրել ենք, թե քանի անձ է համաներման կամ ներման արժանանալուց հետո կրկին հայտնվել քրեակատարողական հիմնարկներում։ Նրանց թիվը մի քանի տասնյակ է այն դեպքում, երբ ազատ արձակվածների թիվը նախկին համաներումների ժամանակ՝ հինգ տարիների ընթացքում՝ մինչև 2018 թվականը բավականին մեծ է եղել, միանգամից ազատվել է 270 անձ, սակայն 5 տարվա ընթացքում ավելի մեծ թվով են եղել։ «Վերադարձածների» թիվը մի քանի տասնյակ է, 100-ի չի հասնում»,-ասաց Զեյնալյանը։
Զեյնալյանի խոսքով, պետք է ուղերձ հղեն դատապարտյալներին, որպեսզի նրանք իրենց վարքագիծը համապատասխանեցնեն այն մեծահոգությանը, որ պետությունը նրանց հանդեպ դրսևորում է։