«Համաներման վերաբերյալ վերլուծություններ, ստատիստիկա, դիտարկումներ եղել են և փորձ կա, որ հանցավորության մակարդակը բարձրանում է: Չի բացառվում նաև, որ Հայաստանում բարձրանա հանցավորության մակարդակը, բայց դա պարտադիր պայման չէ և պարտադիր չէ, որ բարձրանա այն չափով, ինչ չափով եղել է նախկինում: Բոլորս ամեն բան անում ենք, որպեսի այդպիսի բան տեղի չունենա», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ անհրաժեշտ է պրոբացիայում ներդնել բրասլետային վերահսկման մեխանիզմը, որպեսզի պակասեցվի ՔԿՀ-ների շահառուների թիվը. «Մեզ դրա համար անհրաժեշտ կլինի շուրջ 300 հազար դոլարի չափ գումար: Փորձում ենք հայթայթել այդ միջոցները, այդ թվում նաև դրամշնորհների և բյուջետային աջակցության խողովակներով»,- ասաց նա:

 

Զեյնալկանը, խոսելով քրեակատարողական հիմնարկների անմխիթար վիճակի մասին, նշեց, որ առնվազն 2՝ «Նուբարաշեն» և «Գորիս» ՔԿՀ-ները՝ ենթակա են փոխարինման: