Իսրայելցի ուժայինները լույս նոյեմբերի 5-ի գիշերը 17 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, որոնք փնտրվում Էին ահաբեկչական գործունեությանը մեղսակցության կասկածանքով: Այդ մաասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հրեական պետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Գիշերվա ընթացքում բանակային ստորաբաժանումները ոստիկանության, սահմանապահ ոստիկանության եւ Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության աջակցությամբ 17 պաղեստինցիների են ձերբակալել Արեւմտյան ափին, որոնք փնտրվում Էին ահաբեկչական գործունեությանը, զանգվածային ահաբեկչությանը եւ Իսրայելի քաղաքացիական անձանց ու զինվորների դեմ ուղղված բռնարարքներին մեղսակցության կասկածանքով»,-ասված Է զինվորականների տարածած հաղորդագրության մեջ:
Պաղեստինա-իսրայելական դիմակայության գոտու իրադրությունը սրվել Է 2015 թվականի սեպտեմբերին: Այն ժամանակվանից սառը զենքի եւ հրազենի, պայթուցիկ սարքերի օգտագործմամբ կատարված 400 հարձակումների, ինչպես նաեւ ավտոմեքենաների վրաերթների հետեւանքով Իսրայելում եւ Հորդանան գետի Արեւմտյան ափին սպանվել են 50-ից ավելի իսրայելացիներ եւ մի քանի օտարերկրացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: