ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխություններ է մտցնում:

«Նախկինում գործող իրավակարգավորմամբ սահմանված է, որ բժշկական մասնագիտությունով սովորողները պետք է հետուսումնական հինգ տարի ծառայեն, հիմա մենք առաջարկում ենք, որպեսզի այդ հինգ տարին սահմանվի չորս տարի ու հետադարձ ուժ տրվի ընդունվելու պարագայում», - կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը:

 

Կառավարությունն ընդունեց առաջարկը