2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 438 դատապարտյալ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 25 դատապարտյալ, «Արթիկ»-ից՝ 30, «Վարդաշեն»-ից՝ 54, «Դատապարտյալների հիվանդանոց»-ից' 16, «Վանաձոր» -ից՝ 13, «Սեւան»-ից' 140, «Հրազդան»-ից՝ 26», Աբովյան»-ից՝ 22, «Գորիս»-ից՝ 12, «Կոշ»-ից՝ 50, «Արմավիր» ՔԿՀ –ից՝ 50 դատապարտյալ: