ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում:

Ավինյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

 

«Առաջադրվել եմ երկրորդ ընտրատարածքում` Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Ես Կենտրոնից եմ, բայց Երևանում որևէ վայրից առաջադրվելու տրամաբանությունը շատ սկզբունքային չէ»,-ասաց Ավինյանը:

Նա վստահեցրեց, որ որևէ սկզբունքային հարց չկա, թե որ ընտրատարածքում պետք է առաջադրվեն ինքը, Արարատ Միրզոյանը, նախարարներից Արայիկ Հարությունյանը կամ այլ նախարարներ: