«Մենք հավատում ենք, որ նոր Հայաստանում ունենք բոլորովին նոր քաղաքական մթնոլորտ։ Մենք հավատում ենք, որ կառավարությունը և ընտրական գործընթացին մասնակցող մյուս ինստիտուտներն ունեն քաղաքական կամք՝ ընտրությունների լավագույն չափանիշներն ապահովելու համար»,-այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Սվիտալսկին նշեց, որ քաղաքական կամքի առկայությունը շատ էական է։ «Կարող եք լավագույն ընտրական օրենսգիրքը կամ տեխնիկան ունենալ, բայց եթե բացակայում է քաղաքական կամքը, գիտենք՝ ինչ է տեղի ունենում»,-ասաց Սվիտալսկին։
Սվիտալսկիի կարծիքով՝ այս անգամ կա քաղաքական կամք, իսկ Հայաստանի քաղաքացիները մեծ ակնկալիքներ ունեն. նրանք ապրիլ-մայիս ամսից հետո հասկանում են, թե ընտրությունները որքան կարևոր են երկրի ապագայի համար։
«Մենք ևս սպասում ենք այս ընտրություններին, և, ինչպես արդեն ասել եմ, պատրաստվում ենք Հայաստանում կայանալիք լավագույն ընտրություններին, ինձ հուսախաբ չանեք, խնդրում եմ», ասաց Սվիտալսկին։