Այսօր Ծիծեռնակաբերդի համալիր՝ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու էր եկել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ Եվրամիությունն այս ներքաղաքական դժվարին իրավիճակում կանգնած է Հայաստանի Հանրապետության կողքին եւ իր ջանքերն ուղղելու է իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը:

 

Դեսպանը նաև նշեց, որ ներքաղաքական զարգացումները ՀՀ-ԵՄ վավերացված համաձայնագրի վրա որևէ բացասական ազդեցություն ունենալ չեն կարող: