Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում 2019 թվականի փետրվարի 17-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում:
Համայնքի արդեն նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Ռաֆիկ Անդրեասյանը 2018 թվականի հոկտեմբերի 9-ին հրաժարական է ներկայացրել:
Ռաֆիկ Անդրեասյանի դեմ համայնքում վերջերս տեղի էին ունենում բողոքի ակցիաներ, որոնց արդյունքում էլ վերջինս հրաժարական է ներկայացրել: